Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

15 տոննա շինանյութով բարձված «Զիլ»-ը կողաշրջվել է

15 տոննա շինանյութով բարձված «Զիլ»-ը կողաշրջվել է
335
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 20:00

Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: