VSquare-ը հաշվել է, թե ԵՄ առաջնորդներից ով է ստանում ամենաշատ աշխատավարձը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ անդամ երկրների ղեկավարների շարքում։ Նրա ամսական եկամուտը կազմում է մոտ 29 հազար եվրո, գրում է VSquare հարթակը։
«Ամենաբարձր աշխատավարձը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցինն է, ով տարեկան ստանում է 348,300 եվրո կամ ամսական մոտավորապես 29 հազար եվրո»,- ասվում է զեկույցում։
Ըստ ներկայացված տվյալների՝ Շոլցի եկամուտը 5,9 անգամ գերազանցում է միջին գերմանացու եկամուտը։ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մի փոքր ավելի քիչ է վաստակում, քան Շոլցը, իսկ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուքս Ֆրիդենը երրորդ տեղում է։ Պորտալը հիշատակել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, նա ստանում է ամենաբարձր աշխատավարձը ԵՄ անդամներից՝ իր երկրում միջին աշխատավարձի համեմատ (տարեկան 191,702 եվրո, 9,5 անգամ ազգային միջինից): Նրան հաջորդում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու՝ իր մտադրության մասին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի վերջից։

«Կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, բայց դեմ եմ ինձ՝ որպես ազգ, ոչնչացնելուն»․ Նորիկ Նորիկյան
4211:42
«Միքայել Սրբազանը մեր միջից ամենաազատներից մեկն է մնացել». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
4611:30
«Միլպետներ» են պաշտոնանկ եղել
5611:18
Ուղիղ միացում՝ Մայր Աթոռից (տեսանյութ)
4311:06
«Հաջիևը մեղավոր չի, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են»․ Արա Պողոսյան
6510:06
«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան
7909:12
«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»․ Տիգրան Աբրահամյան
7109:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
7208:24