Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ կալանավայրից
![]() 348 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 22:48 ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել․ «Արդեն տևական ժամանակ է շինծու և ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ։ Դատական քննության մեկ տարվա ընթացքում ես գրեթե հանդես չեմ եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ամեն դեպքում ընթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ և վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում։ Ասվածի ապացույցն է այն, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխեցին իմ նկատմամբ կիրառված կալանավորումը և կիրառեցին այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին ինձ կալանավորեց։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասությանն ինձ անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռեւս չեն հարցաքննվել,սակայն հուլիսի 24-ի դատական նիստին, երբ ներկայացել էին վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը, պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, միջնորդեց հետաձգել դատական նիստը, իսկ դատարանը, առանց հաշվի առնելու, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին եւ հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար»։ Աղբյուրը` Ազգային ճակատ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
