«Այս ամենը կարող է վկայել արտահերթ ընտրությունների մասին»․ Ոսկան Սարգսյան
![]() 266 Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 15:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը չնայած մեկ ամոսով արձակուրդում է, սակայն չի էլ մտածում հանգստանալու մասին, անընդհատ մարզեր այցեր է կատարում։ Նա նաև ակտիվորեն զբաղված է ՔՊ կուսակցության տարածքային կառույցները ամրապնդելով, անձամբ է մասնակցում այդ կառույցների ժողովներին։ Պետական մարմինները, նախարարությունները նախկինում անտեսում էին լրագրողներիս քննադատական նյութերը, վերջին օրերին սկսել են դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալ, դրանց արձագանքել։ Այս ամենը կարող է վկայել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Բեռլինում, Լոնդոնում, Դիլիջանի ոլորաններում հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը շարունակում է անկում ապրել, նույնիսկ գյուղերում Հ1-ի քարոզչությամբ ապրողներն են հասկանում, որ Փաշինյանն այն մարդը չէ, որպիսին 2018-ին ժողովրդին ներկայանում էր։ Գուցե այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնել, վարչական ռեսուրսի գործադրմամբ, «նախկինների» դեմ շոուներ սարքելով, Եվրոմիություն մուտք գործելու, Շենգենյան վիզայի ազատականացման մասին տարփողող կեղծ արևմտամետների հետ ընտրություններից հետո կոալիցիա կազմելով՝ ևս մի հնգամյակ մնալ իշխանության»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
