«Մինչև այսօր մեզ վրա հարձակումը կարողացել է զսպել Արևմուտքը»․ Արամ Սարգսյան
![]() 218 Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 09:36 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Մինչև այսօր մեզ վրա հարձակումը կարողացել է զսպել Արևմուտքը: Ես համոզված եմ, որ այսուհետ էլ կարողանալու է... Արևմուտքն է նաև դիվանագիտական գործիքակազմին զուգահեռ զինում Հայաստանը: Սա փաստ է։ Բնականաբար այս փաստը մտահոգում է Ադրբեջանին, որ բացահայտ դրսևորվում է նոր սպառնալիքների տեսքով։ Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո, գերկարևոր է, որ Արևմուտքը վստահ լինի մեր՝ դեպի ԵՄ գնալու վճռականության մեջ։ Նաև սա, և հիմնականում սա էր պատճառը, որ մենք առաջարկում էինք ՀՀ իշխանությանը, հիմա, կրկնում եմ, հիմա՝ մինչև COP 29-ը, անցկացնել վստահության հանրաքվե։ «Սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, ըստ այդմ էլ կորոշենք» տարբերակը ամենավատն է, որովհետև այդ դեպքում մեզ ոչ Հյուսիսում, ոչ էլ Արևմուտքում չեն վստահելու, որովհետև դա նշանակելու է, որ մենք կոնկրետ ուղղվածություն չունենք, հետևություններ չենք արել, չենք արժևորել մեզ աջակցողների ջանքերը, հետևաբար՝ հուսալի չենք։ Ակնհայտ է, որ ԵՄ ուղենիշ վերցրած Հայաստանի դեմ ագրեսիան միանշանակ ընկալվելու է ՌԴ-ի կողմից հրահրված, ինչից էլ, 100% համոզված եմ, որ խուսափել և խուսափում է Ադրբեջանը։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
