«Ուկրաինական կոնֆլիկտի պատճառով Վրաստանում պահպանվում է ահաբեկչությունների ռիսկը»․ Կոբախիձե

Վրաստանում ահաբեկչությունների ռիսկը մեծ է, պատճառն ուկրաինական կոնֆլիկտն է, որը կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ռիսկերը պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Ուկրաինայում պատերազմը։ Քանի դեռ համատեքստն այդպիսին է, այդ ռիսկերը կպահպանվեն մեր երկրում։ Ելնելով դրանից՝ մենք բազմիցս կրկնել ենք և կարող ենք կրկին կրկնել, որ շատ մեծ հույսեր ենք կապում հաջորդ տարի պատերազմի ավարտի հետ»,- ասել է Կոբախիձեն։
Նա շեշտել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձերը կապ ունեն:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրոհանձնակատար Օլիվեր Վարհեյին իրեն կոչ է արել զգույշ լինել Ֆիցոյի դեմ մահափորձից հետո։ Այդ նախազգուշացումն, ըստ նրա, կասկածելի է։

«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
213:48
«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան
713:42
«Ես տեղեկացված եմ եղել, որ օտար մարդ կա, բայց կոնկրետ ազգության մասին չի նշվել»․ Շաքիի վարչական ղեկավար (տեսանյութ)
2913:18
«Ի՞նչ խաղաղություն, երբ չենք կարում արխային ապրել»․ Շաքիի բնակիչ
5212:42
«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
13312:24
«Հորդորում ենք իրականացնել բերքահավաք». Հայհիդրոմետ
6612:12
«Աղբյուրի ու դարպասի մոտ արյան հետքեր տեսա, հետո իմացա, որ մի թուրք մտել ա հայի օջախ»․ Շաքիի բնակիչ (տեսանյութ)
7112:00
Մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը (տեսանյութ)
7309:36