«Այս պահին ինչ-որ պաշտոնի մասին չեմ մտածում»․ Մամիկոն Ասլանյան

«Այս պահին ինչ-որ պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում»,-դատական հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ «Ես մտածում եմ որպես տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն ինստիտուտները, որոնք մարդկային ճակատագրեր են որոշում։ Ասենք՝ ես էի, որոշակի դիմակայունություն ունեի, բայց մարդիկ կան, որ կարող են հայտնվել նման հորձանուտում և կորցնել իրենց։ Հետևաբար կարծում եմ, որ դատական իշխանությունը և իշխանության տարբեր թևերը պետք է կարողանան գործել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Մեր երկրում ի վերջո պետք է դատական անկախ իշխանություն կայանա»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ենթադրություններ կան, որ հնարավոր է կրկին փոխվի նրա խափանման միջոցը, Ասլանյանը պատասխանեց․ «Ոչ ոք այս երկրում չի կարող ոչինչ բացառել։ Կարծում եմ՝ այն իրավաբանները, որոնք մարդկանց ճակատագրերը որոշելու լիազորություններով են օժտված, պետք է զերծ լինեն կանխակալ վերաբերմունքից, ճնշումներից, մթնոլորտում տիրող տրամադրություններից, և որոշումներ կայացնելիս առաջնորդվեն զուտ օրենքով»։

«Ժողովրդի ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու». ԴՕԿ
4517:24
«Կարևորը՝ ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը»․ Վաղարշակ Հարությունյան
3817:06
«Այսօր ազգը զարթոնքի պահանջ ունի»․ Արտակ Սարգսյան
3616:54
«Քվեարկեցի հանուն առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած ՀՀ-ի»․ Արամ Սարգսյան
4416:42
«Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը սթենդափի է մասնակցում». Արայիկ Հարությունյան
5616:36
«Ժողովուրդն արթնացել է, զգում է՝ ինքն է որոշողը»․ Հայկ Մարության (տեսանյութ)
4516:30
«Քաղաքացիները համակարգային փոփոխություն են ուզում»․ Սուրեն Պետրոսյան
5016:18
«Ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
5116:12