Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում․ #Politico

Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ պատերազմող տարածաշրջանում լարվածությունն աճում է, գրում է Politico-ն։
Թերթի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Շառլ Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Միշելը նաև նամակներ է հղել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը։
«Բրյուսելում հիասթափությունն աճում է՝ ձգձգումից և դիվանագիտական փակուղուց հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չհաջողվեց բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն գտնել. երկու կողմերն էլ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին։ Անցած շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրեց երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ իրականացնելու» մեջ և սպառնաց «ինքնապաշտպանության նպատակով անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Այդ հայտարարությունները Հայաստանում «ապատեղեկատվություն» են անվանում։ Ադրբեջանը, որը 2020թ․ ի վեր Հայաստանի դեմ առնվազն 2 պատերազմ է հաղթել, ԵՄ երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային, դատապարտել է Երևանին ցուցաբերվող ռազմական աջակցության համար՝ փորձելով հավասարակշռություն ստեղծել պատմական երկու մրցակիցների միջև»,- գրում է Politico-ն։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
3503:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
11500:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7500:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
73Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
133Երեկ, 22:18