Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները համաձայն են ընդունել իրենց մեղքը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մուհամեդը և նրա երկու հանցակիցները համաձայնել են ընդունել իրենց մեղքը՝ ցմահ ազատազրկման դիմաց: ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի դաժան դատավարությունից։
Խալիդ Շեյխ Մոհամեդը, Վալիդ բեն Աթաշը և Մուստաֆա ալ-Հավսավին, մեղադրվում են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա օդային հարձակումներ կազմակերպելու մեջ։ Երեքն էլ 2003 թվականից կալանավորված են, նախ գտնվում էին Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերում, ապա տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ:
Ըստ մեղադրանքի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդը դեռ 1996 թվականին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենին առաջարկել է առևանգված մարդատար ինքնաթիռները որպես հարվածային զենք օգտագործելու գաղափարը։ Ալ-Հավսավին մեղադրվում է ինքնաթիռներն առևանգողների ուսուցումը ֆինանսավորելու և նրանց տեղաշարժերը կազմակերպելու աջակցության համար, իսկ բեն Աթաշը եղել է Բեն Լադենի և Մուհամեդի օգնականը և մասնակցել է ահաբեկչական խմբավորման անդամների ուսուցմանն ու վերապատրաստմանը։
2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ Քաիդա» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ-երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում:

ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
2111:54
«Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4611:24
«Փամբակ գետում խեղդված աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է»․ Ոսկան Սարգսյան
5211:12
«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5310:30
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հարսանիքի են մասնակցել (տեսանյութ)
7010:18
«Փամբակ գետի վրա այս խողովակն անպատասխանատվության խողովակ է»․ Օլեգ Դուլգարյան
6409:36
Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
6709:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
5808:24