Նոր քննիչ հանձնաժողով՝ հունիսի 12-ի գործողություններն ուսումնասիրելու համար. «Ժողովուրդ»
![]() 204 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին հանդես կգա ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հերթական քննիչ հանձնաժողովը զբաղվելու է հունիսի 12-ին ԱԺ բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունների ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ ընդդիմության հավաքի ժամանակ ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, անգամ՝ «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը: Դրանից ընդամենը օրեր անց՝ հունիսի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հանկարծ» ապօրինի որոշում կայացրեց՝ մաքրագրելով հանցանքը: Նա փոխեց «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառեց թույլատրելի հատուկ միջոցների շարքում։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդմամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասով դիմումը արդեն մշակման փուլում է, ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբին այն կներկայացվի խորհրդարան: Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով՝ իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»: Այսինքն՝ ընդդիմությունը կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու նաև իշխող ուժի ձայնը: ՔՊ-ն կարող է չհաստատել հանձնաժողովի կազմը, չներկայացնել հանձնաժողովում ներկայացուցիչ՝ տապալելով դրա ստեղծումը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այդ օրը «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպով», կարող ենք վստահ լինել, որ ՔՊ-ն տապալելու է հանձնաժողովի ստեղծումը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իրավունքի ուժը ձևափոխվել է ուժի իրավունքի»․ Հայկ Դերզյան
19202:06
«Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն, թե՞ ոչ․ ամեն տուն այս հարցը պետք է մտնի»․ Վահե Հովհաննիսյան
22101:06
«Փորձում է վերաիմաստավորել կախվածությունը՝ որպես «նոր անկախություն»․ Արմեն Հովասափյան (տեսանյութ)
20100:36
«Անազատության մեջ հայտնվածների կյանքը «ժողբաստիոն»-ում արժեք չունի»․ Գառնիկ Դանիելյան
238Երեկ, 23:48
«Պաշտպանական կառույցները դառնում են քարոզչա-զբոսաշրջային նշանակության օբյեկտներ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
164Երեկ, 23:18
«Իրանական հրթիռների հարվածները՝ Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիրախներին»․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
136Երեկ, 22:48
«Այս արցախցին շնորհակալություն է հայտնում Փաշինյանին՝ արցախահայերի բռնի տեղահանության համար»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
340Երեկ, 22:12
«Ոնց որ Օսվենցիմից պրծաց հրեաները գերմանացիներին շնորհակալություն հայտնեին»․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
179Երեկ, 21:48
