«Իմ տպավորությամբ` Իրանն արդեն ունի միջուկային ռումբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 19-ին, հայտարարեց, որ իրենց տեղեկությամբ, մի երկու շաբաթ անց Իրանը կունենա միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն:
Իրանի հանդեպ Իսրայելի գործողությունները, կամ՝ Իսրայելի անունից արվող գործողությունները, ըստ էության ունեն մի հետաքրքիր «երես»: «Երեսներն» իհարկե շատ են, եւ դրանցից մեկն էլ այն է, որ Իրանի ուղղությամբ թիրախավորումները, կարծես թե, իրենց տողատակում պարունակում են այն, ինչն, ըստ էության, պետք է լեգիտիմացնի Իրանի միջուկային տերություն դառնալու իրավունքը:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, տպավորությամբ, Իրանն արդեն ունի միջուկային ռումբ: Դեռ նախորդ տարի առիթ եմ ունեցել ասելու, որ Ռուսաստանից Սու 35-երի ձեռքբերման գործարքը պայմանավորված է առավելապես հենց դրանով, քանի որ Սու 35-երն ունեն միջուկային ռումբ կրելու եւ արձակելու հնարավորություն:
Ինչպես հայտնի է, միայն միջուկային ռումբ ունենալը բավարար չէ, պետք է ունենալ նաեւ այն արձակելու հնարավորություններ, ինչը եւս բավականին բարդ տեխնոլոգիա է:
Երբ ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իրենց տվյալով «մի երկու շաբաթ անց» Թեհրանը կունենա միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն, ապա դա, ըստ էության նշանակում է, որ՝ կամ այդ «մի երկու շաբաթում» Թեհրանի հետ պետք է կատարվի ինչ որ այնպիսի մի բան, որ այդ հնարավորությունը չհասնի «եզրագիծ», կամ պարզապես ԱՄՆ պետքարտուղարն ազդարարում է, որ Իրանը դե ֆակտո այլեւս միջուկային զենք տնօրինող պետություն է, իսկ դա նշանակում է բոլորովին այլ իրավիճակ եւ ուժերի հարաբերակցություն Մերձավոր Արեւելքում»։

«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
1011:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
9209:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
5009:06
«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական
14802:09
«Չարժե զարմանալ, եթե հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված հերթական թղթի ստորագրման մասին»․ Արթուր Դանիելյան
9901:06
«ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը»․ Լիա Սարգսյան
10000:48
«Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»․ Վարդան Ոսկանյան
11400:24
«Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով»․ Տիգրան Աթանեսյան
8400:00