«Գործ ունենք հերթական աղետի հետ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայոց պատմության» 7֊րդ դասարանի խայտառակ, հակագիտական, հակահայ, նիկոլաթուրքական բազմաթիվ դրույթներ պարունակող դասագիրքը հորով-մորով անելուց հետո նույնքան տխրահռչակ Սմբատ Հովհաննիսյանն ու նրա հետ ևս երկու հեղինակ արդեն պատրաստել են «Հայոց պատմության» 8֊րդ դասարանի նոր դասագիրքը։
ԿԳՄՍՆ-ի 1-ին հրամանում նշված է. «Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը չի հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»։
Արդեն 1 ամիս անց՝ ԿԳՄՍՆ-ի 2-րդ հրամանում գրված է․ «Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Որից հետո լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը: Նախարարություն է ներկայացվել դասագրքի լրամշակված տարբերակը»։
Այս «կոդավորված» տողերից արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ գործ ունենք Ժաննայի ու նրա հլու կամակատարների ձեռամբ սերունդներին ներկայացվող հերթական աղետի հետ։
Իմ տեղեկություններով՝ այս դասագիրքը նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն են ուղարկել՝ փորձաքննության։ Իմացա, որ ցածր միավորներ է հավաքել, չի հաղթահարել։
Հետագայում, հավանաբար, մասնագետների կողմից արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա լրամշակել են, կրկնակի, իրականում՝ եռակի, փորձաքննություն են կազմակերպել, դարձրել «հաղթած» դասագիրք։
Պարզ է՝ հայակործան ուժերի ձեռքը ընկել է / տվել են լծակ, և կազմաքանդում են տառացիորեն ամեն ինչ՝ Էրդողան֊Ալիևի պահանջները մխրճելով նաև կրթական անչափ կարևոր ոլորտ, որով փորձելու են սերունդների գիտակցության մեջ ևս ամրագրել նիկոլաթուրքական ցեղասպանական հայեցակարգերը։
Ի դեպ, 8֊րդ դասարանի «Հայոց պատմության» պարագայում «զարմանալիորեն» կրկին գործ ունենք նախորդ տխրահռչակ դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» հիմնադրամի հետ, և, արդեն նախորդ բանավեճերից ծանոթ լինելով այդ կազմակերպության ներկայացուցչի հակահայ մոտեցումների հետ (տե՛ս այդ մասին բազմիցս խոսվել է հայ հեղինակավոր մասնագետների կողմից և ներկայացվել ավելի քան 60 էջ պարունակող խիստ բացասական կարծիք), արդեն ամեն ինչ պարզ է։
Հ.Գ. Այս անգամ դասագրքի հեղինակի կնոջ անունը, իբրև խմբագիր, դեռևս չկա նշված, և դեռ հայտնի չէ՝ էլի նախորդների նման ամուսինները գրելու են, կանայք՝ խմբագրելո՞ւ։
Եվ մի բան էլ. դասագրքի հիմնական հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կողքին, իբրև համահեղինակներ, գրված է ևս երկու անուն՝ բանասեր Ալա Խառատյան և արվեստաբան Զարուհի Հակոբյան։ Հարց՝ ովքե՞ր են այս անձինք, ի՞նչ վաստակ ու անցած ուղի ունեն, որ վերջիններիս վստահվել է այսչափ պատասխանատու գործ»։

«Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով»․ Վարդան Ոսկանյան
2502:06
«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
6801:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
7900:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
9100:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
128Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
138Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
90Երեկ, 23:18
Մակրոնը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգություններ հրահրողների դեմ
127Երեկ, 22:54