Հողի տակ թաղված հավի միսն ընկերությունը քանդել, հանել է

ՊԵԿ-ից հայտնում են․ «Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը:
Նույն օրը՝ օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»:
Մանրամասները՝ տեսանյութում

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
6111:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
292Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
30731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
40730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
57628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
55728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
55627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50327.10.2026, 14:42