«Բաքվի բռնապետը ցույց տվեց, թե որքան անարժեք են Արևմուտքից հնչող ելույթները»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 285 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ., 15:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին։ Այս քաղաքականությունը թելադրվում է ուղիղ նախագահական ապարատից։ Նպատակն էլ հստակ է՝ ԱՄՆ-ին ու հավաքական Արևմուտքին պատասխանատու դարձնել ապագա հնարավոր էսկալացիաների, սադրանքների ու միգուցե նաև ավելի լայնամասշտաբ գործողությունների համար Հայաստանի դեմ։ Արևմուտքի «վնասակար» դերի մասին նույն բառամթերքով են խոսում և՛ Մոսկվան, և՛ Բաքուն։ Այստեղ ամենից անհանգստացնողն այն է, որ այս ամենը չեն գիտակցում կամ չգիտակցելու են տալիս արևմտյան գործընկերները։ Նույն ԱՄՆ-ն սկսեց նախկինի պես աշխատել Ադրբեջանի հետ ի հեճուկս այն հայտարարությունների, որոնք հնչում էին Վաշինգտոնից Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումից ու էթնիկ զտումից հետո։ Առհասարակ Ալիևը գործողությունների գնալուց առաջ միշտ հող է նախապատրաստում, տրամադրություններ շոշափում հետո անցնում քայլերի։ Հուլիսի 20-ի իր ելույթում Բաքվի բռնապետը ոչ միայն տարածքային նկրտումներ առաջ քաշեց ՀՀ-ի նկատմամբ, այլև ցույց տվեց, թե որքան անարժեք են Արևմուտքից հնչող ելույթները, որքան արագ են փոխվում հայտարարությունները ու որքան համառ է Ադրբեջանը իր ռազմատենչության մեջ։ Այս ելույթը մնաց անպատասխան թե՛ ՀՀ-ի ԱԳՆ-ի, թե այլ դերակատարների կողմից։ Դրան էլ հաջորդեց հակաարևմտյան քարոզչության ինտենսիվ ալիքը։ Եթե այս ալիքն էլ արձագանք չգտնի, ապա հետևանքները կլինեն վտանգավոր ողջ տարածաշրջանի համար»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
