«Տագնապալի լուրեր են գալիս. շատ դժվար գիշեր է լինելու». իրավիճակը Կուրսկում
![]() 989 Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 01:42 ՌԴ Բելովսկի շրջանում շարունակվում է բնակիչների կամավոր տարհանումը, հայտնել է Կուրսկի Բելովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։ Ինչպես հայտնում են ռուսական Z թելեգրամ-ալիքները, տարածք են մտել Ուկրաինայի զինված ուժերը։ Ավելի վաղ Վոլոբուևը հայտարարել էր բնակիչների «շարունակական տարհանման» մասին: «Մարդիկ դուրս են գալիս ինչպես ինքնուրույն, այնպես էլ կազմակերպված ավտոբուսներով։ Ժամանակավոր վերաբնակեցումը շարունակվում է շրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Տարածքի բնակիչներին տեղավորում են Կուրսկ քաղաքում և Կուրսկի շրջանի անվտանգ տարածքներում գտնվող ժամանակավոր կացարաններում»,- ասել է նա սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։ «Տագնապալի լուրեր են գալիս. շատ դժվար գիշեր է լինելու»,- գրում է ՌԴ իշխանություններին մոտ կանգնած Kremlin Snuffbox թելեգրամ-ալիքը։ Ամբողջ պայթյուններ են լսվում Կուրսկ քաղաքում։ «Կուրսկը կրկին ենթարկվում է զանգվածային հարձակման. երկրորդ ալիքն է սկսվել»,- գրում են թելեգրամ ալիքները։ RIA-ն հաղորդում է, որն խոցված ուկրաինական հրթիռն ընկել է քաղաքի բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել, և շտապ օգնության բոլոր ծառայությունները շտապել են դեպքի վայր: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
