Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո Կուրսկի շրջանում անհետացել է ավելի քան 200 մարդ

Կուրսկի շրջանի բնակիչները հարազատներին են փնտրում այն բնակավայրերում, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի և ռուսական բանակի մարտերի գոտում։ Առնվազն 200 մարդ կապվել է Lisa Alert որոնողական թիմի հետ, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում անհայտ կորած հարազատների մասին այլ հայտարարություններ են հայտնվել, գրում է գործակալությունը։
«Մենք պատրաստ չենք ստույգ թիվ տալ, քանի որ դեռևս վիճակագրություն չկա, բայց մենք վստահորեն մոտեցել ենք վերջին երկու-երեք օրվա ընթացքում 200 հարցումների թվին»,- ասել է կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի մամուլի քարտուղար Օլեսյա Պարտալյուկը։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում սկսել են առաջխաղացումը օգոստոսի 6-ի առավոտյան։ Ընդամենը մի քանի օրվա մարտերի ընթացքում ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել առնվազն 20 բնակավայր և Սուջայի գազաչափ կայանը, որով ռուսական գազը մղվում է Եվրոպա։ Տասնյակ ռուս զինվորականներ, այդ թվում՝ ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
8500:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
7700:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
8900:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
8700:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
127Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
147Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
208Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
143Երեկ, 22:18