«Ո՛չ ճնշում են չափում, ո՛չ պամպերս փոխում, հիվանդները պառկելախոցերով են». Վարդան Ղուկասյանը խումբ է ուղարկել խնամքի կենտրոն

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը զանգահարել է Armmed հիվանդների, տարեցների և ծերերի խնամքի կենտրոն: «Մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մեր աշխատողները թող տեսնեն կենտրոնում գտնվող հիվանդներին»,- տնօրեն Գրիգոր Պողոսյանի հետ զրույցում ասել է Ղուկասյանը: Վերջինը հետաքրքրվել է՝ ո՞վ է բուժքույրը, որտե՞ղ է սովորել, որտե՞ղ են նշվում տվյալ օրը մատուցված ծառայությունները, որտե՞ղ է փակցված սննդի «մենյուն» և այլ հարցեր: Զրույցից հետո Ղուկասյանը նշել է, որ սպառիչ պատասխան չստացավ իր հարցերին. «Ըտեղ ո՛չ ճնշում են չափում, ո՛չ շաքար, ո՛չ էլ պամպերս են փոխում... Սա պետք է ստուգի դատախազությունը, սոցապը, օմբուդսմենի գրասենյակը, որ մի անգրագետ, գործիչ գլուխ չհանող անձնավորություն, բացել է խնամքի կենտրոն, պահանջում է ամիսը մինչև հազար դոլար ու էդ ծերերի եթիմները բերել են իրենց ծնողներին գցել սենց մի համակենտրոնացման ճամբար»,- հայտարարել է Ղուկասյանը: Նա զանգահարել է նաև ոստիկանության բաժին, հայտնել, որ խնամքի կենտրոնում գտնվում է 11 հիվանդ. «Այդ մարդիկ գտնվում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքում. ո՛չ մասնագետ կա, ո՛չ բուժքույր կա, ո՛չ նորմալ սնունդ կա, ո՛չ հսկողություն: Արդյունքում մարդիկ դանդաղ մեռնում են: Ձեր աշխատողները թող գնան էնտեղ, արձանագրեն թերությունները»,- նշել է Ղուկասյանը: Նա դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ. «Եթե դուք գնաք, ձեզ ցույց են տալու տետր, որտեղ ո՛չ ամսաթիվ կա, ո՛չ գրված ա՝ էդ տետրն ինչի համար ա, ո՛չ կնիք ունի, ո՛չ բան: Մտեք ու արձանագրեք»:

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
38130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
38030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
57128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
61628.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
84023.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
97421.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
101919.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
115717.10.2026, 11:24