Թրամփը հարցազրույց է տվել Մասքին

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասքին։
«Պուտինին շատ լավ եմ ճանաչում։ Նա ինձ հարգում էր։ Հուսով եմ՝ մենք նորից կհաշտվենք»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այսօր ոչ ոք չի հարգում ԱՄՆ-ին։
Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը, որը, ըստ նրա, հնարավոր է դարձել իրավապահ մարմինների ոչ բավարար համակարգման պատճառով: «Գաղտնի ծառայությունը շատ արագ գործեց, դրա համար քաջություն էր պետք։ Բայց համակարգման պակաս կար»,- ասել է Թրամփը։ Նա բարձր է գնահատել Գաղտնի ծառայության դիպուկահարի աշխատանքը, որը պատասխան կրակոցով սպանել է մահափորձ կատարած Թոմաս Մեթյու Քրուքսին:
Թրամփը խոսել է նաև գործող նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու պատճառների մասին։ Նրա խոսքով՝ Բայդենին դուրս է մղել դեմոկրատական կուսակցությունը։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը որպես դեմոկրատական թեկնածու փոխարինել է Բայդենին, «նույնքան վատն է, որքան Բայդենը»։

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
6503:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
7002:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8800:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
9600:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8100:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
95Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
83Երեկ, 22:18