Մեծ Բրիտանիան արգելել է Ուկրաինային՝ Storm Shadow հրթիռներով հարվածել Կուրսկին. #Telegraph

1854
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 14:00
Ուկրաինան Կուրսկի մարզ ներխուժման ժամանակ Մեծ Բրիտանիայից Storm Shadow հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվություն չի ստացել։ Այս մասին գրում է Telegraph-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչին։
«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել։ Մենք ռազմական օգնություն ենք ցուցաբերում՝ աջակցելու Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին։ Մենք միանշանակ հայտարարել ենք, որ Մեծ Բրիտանիայի տրամադրած սարքավորումները նախատեսված են Ուկրաինայի պաշտպանության համար»,- ասել է պարբերականի զրուցակիցը՝ նշելով, որ Storm Shadow հրթիռների օգտագործման որոշումը կախված է ոչ միայն Մեծ Բրիտանիայի կառավարությունից, այլև Ֆրանսիայից, քանի որ այդ զենքը երկու երկրների համատեղ մշակումն է։

«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
6222:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3822:01
«Արդյո՞ք պատրաստվում եք ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
4321:42
«Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4621:30
«Ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ վախեցնել մեզ». Պուտին
7321:24
«Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5321:18
«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12821:00
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5820:24