Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը

Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նշվում է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն հրահանգել է այդ նպատակների համար Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարել հողատարածքներ։
Նախագիծը, որը գնահատվում է 250 մլն եվրո, ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհի զարգացման վարկային համաձայնագրի մաս։ Մոտ 30 կիլոմետր երկարությամբ նոր երթուղին կանցկացվի գործող ճանապարհին զուգահեռ և կներառի 11 կամուրջ:
Այս շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար։ Նոր ճանապարհը Հայաստանին կտրամադրի.
1. ուղիղ միացում միջազգային արագընթաց E60 մայրուղու հետ,
2. եվրոպական Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու նախագծի մաս անուղղակիորեն դառնալու հնարավորություն,
3. հոծ տրանսպորտային միջանցք Վրաստանի տարածքով:
Երկու երկրների համար այս նախագծի կարևորությունը դեռևս 2021 թվականին ընդգծել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ դա անվանելով բեկումնային թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։

«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
40225.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
58823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
64422.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
69021.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
88917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
102214.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
102014.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
107413.09.2026, 11:12