Ովքե՞ր և ի՞նչ խորհուրդներ են տալիս Փաշինյանին
![]() 733 Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 21:30 Նիկոլ Փաշինյանին հինգ խորհուրդ տվող կա, նրանցից երեքը բարձր աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։ «Ֆակտոր»-ն ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի վարչապետի խորհրդականները, ինչ ուղի են անցել, և փորձել է պարզել՝ ինչ խորհուրդներ են նրանք տալիս երկրի ղեկավարին։ Փաշինյանի խորհրդականների ցանկը վերջին անգամ թարմացել է շուրջ մեկուկես ամիս առաջ։ Դեռևս հունվարին Լոռու մարզպետի պաշտոնից ազատված Արամ Խաչատրյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Արմեն Խաչատրյանը զինվորական է, ունի մայորի կոչում։ Նախքան հեղափոխությունը եղել է գումարտակի շտաբի պետ, հետո՝ ռազմագիտության ուսուցիչ, 2018 թվականից հետո քաղաքական պաշտոնների դռներ են բացվել նրա համար։ Նախ պատգամավոր է դարձել «Իմ քայլի» ցուցակով, հետո նշանակվել Լոռու մարզպետ։ Փաշինյանը նրան մարզպետի պաշտոնից հեռացրել էր դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում թերություններ արձանագրելուց հետո։ Փաշինյանին խորհուրդներ տալու համար հունիսի 26-ին աշխատանքի ընդունված Արամ Խաչատրյանը օգոստոսի 7-ի դրությամբ մեզ հետ հեռախոսազրույցում չբացահայտեց՝ արդեն գիտի՞, թե ինչի վերաբերյալ է քաղաքական ղեկավարին խորհուրդներ տալու։ Իսկ երբ Արմեն Խաչատրյանին առաջարկեցինք զրույցին զուգահեռ միասին մտնել կառավարության կայքի այն էջը, որտեղ հստակեցված է իր խորհրդատվության ոլորտը, Փաշինյանի թիմակիցը հունից դուրս եկավ։ «Ժողովրդավարության հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի խորհրդականների, օգնականների պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք հեռացվել են այլ՝ ավելի պատասխանատու պաշտոններից։ Այս ավանդույթը, ըստ նրա, դեռ նախկիններից է գալիս, իսկ նպատակը սեփական իշխանության դեմ աշխատողների բանակը չմեծացնելն է։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն այս քննադատությունների հետ համաձայն չէ։ Պնդում է՝ ամեն խորհրդական ունի համակարգման իր ոլորտը։ Ինքը՝ Համբարձում Մաթևոսյանը ևս մեկ այլ բարձր՝ փոխվարչապետի պաշտոնից է տեղափոխվել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին։ Մինչ այդ նաև Արմավիրի մարզպետ է եղել։ Պարզվում է՝ Համբարձում Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս անտառտնտեսության ոլորտի վերաբերյալ։ Մաթևոսյանը վարչապետի հանձնարարությամբ մարզային այցեր է կատարում, վերահսկում կատարվող աշխատանքները, զեկույցներ ներկայացնում Փաշինյանին, պարտականությունների մեջ նաև աշխատակազմի և նախարարությունների հետ համագործակցությունն է։ Գլխավոր խորհրդականն ուղիղ չի պատասխանում հարցին՝ Փաշինյանը լսում և հետևո՞ւմ է խորհուրդներին։ Գարեգին Միսկարյանը վստահ է՝ Փաշինյանը խորհուրդներ չի լսում, իսկ խորհրդականները պետբյուջեից բարձր աշխատավարձեր են ստանում։ Փաշինյանի մյուս խորհրդականներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն
185Երեկ, 23:24Ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է հայերեն աղոթք (լուսանկար)
197Երեկ, 17:48«Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի, փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ»․ Կիմա Ավդալյան
24418.10.2025, 00:18«Որևէ գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրվել «bank24.am» անվանումով ընկերությանը»․ ԿԲ
23517.10.2025, 21:12«Սյունիքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին հրապարակումներն ապատեղեկատվություն են»․ Նազելի Բաղդասարյան
28017.10.2025, 19:42Վաղարշապատի ընտրություններում գրանցվել է 8 քաղաքական ուժ
24517.10.2025, 19:18Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սթիվ Ուիթքոֆի հետ
15217.10.2025, 10:06«Չափազանց անկեղծ և գաղտնի քննարկում». Պուտինն ու Թրամփը խոսել են երկուսուկես ժամ
28016.10.2025, 23:32