Զելենսկին հայտարարել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ գերի են հանձնվել
![]() 772 Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 22:54 Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի գործողության ընթացքում հարյուրավոր ռուս զինվորականներ գերի են հանձնվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հայտնել է, որ օգոստոսի 13-ին մի քանի զեկույց է լսել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիից, մասնավորապես՝ Ռուսաստանի Կուրսկի շրջանում գործողության մասին։ «Շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր համալրում են փոխանակման ֆոնդը, սա շատ կարևոր է մեր պետության համար։ Հարյուրավոր ռուս զինվորականներ արդեն հանձնվել են, և նրանք բոլորը մարդկային վերաբերմունքի են արժանանալու. նրանք նույնիսկ իրենց՝ ռուսական, բանակում նման վերաբերմունք չեն ստացել»,- ասել է Զելենսկին։ Սիրսկին Զելենսկիին հայտնել է, որ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել մեկից երեք կիլոմետր, և հսկողության տակ են վերցրել 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կուրսկի մարզում իշխանություններն սկսել են Բոլշեսոլդատսկի շրջանի տարհանումը։ Բոլշեսոլդացկի շրջանը գտնվում է Բելովսկի շրջանից հյուսիս, սահմանակից չէ Ուկրաինային։ 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ այնտեղ բնակվում էր մոտ 11 հազար մարդ։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
