Մեկնարկում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Նպատակն է՝ խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց՝ ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում և Քուվեյթում սովորող 53 աշակերտ:
Օլիմպիադային մասնակցության հայտերն ընդունվել են մինչև 2024 թ. օգոստոսի 4-ը:
Միջոցառումն անցկացվելու է 2024 թ. օգոստոսի 15-19-ը: Բացի հիմնական մրցույթներից, անցկացվելու են այլ միջոցառումներ ևս՝ երգի, ասմունքի, խոհարարական վարպետության դասեր և այլն:
Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
120Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
131524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
58523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
60023.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
228820.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
173719.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
83518.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
182618.09.2026, 18:54