Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները
![]() 886 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 19:18 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները։ (Անհրաժեշտ է) կտրել լոգիստիկ երթուղիները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին՝ արդյունավետ կերպով պաշարներ տեղափոխել ռազմաճակատի ողջ երկայնքով։ (Դա պետք է) ցույց տա Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարության ձախողումը։ «Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ունակ չեն արագ արդյունավետ որոշումներ կայացնելու, և իրենց գործողություններով ևս մեկ անգամ ապացուցում են, որ քիչ են տիրապետում իրավիճակին»,- հավելեց Պոդոլյակը՝ նշելով պատերազմը ռուսական տարածք տեղափոխելու չորրորդ նպատակը։ «Մտնելով Կուրսկի շրջան՝ մենք տեսանք, թե որքան ցնցված էին մարդիկ. նրանք ապրում են այլ իրականության մեջ։ Նրանց թվում է, թե պատերազմն արդեն ընթանում է գրեթե եվրոպական երկրների տարածքում, և իրենք ռիսկի գոտում չեն։ Հիմա նրանք լրիվ այլ իրավիճակ են տեսնում։ Իհարկե, այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է խորհրդականը։ Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան իր առջև նպատակ չի դնում՝ գրավել Կուրսկի շրջանի տարածքը, այլ պատերազմ է վարում հենց պաշտպանության շրջանակներում և ոչնչացնում է միայն ռազմական օբյեկտները։ «Սոցիալական օբյեկտները մնում են Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, դրանք ոչ մի արժեք չունեն Ուկրաինայի համար», - ասել է նա: |

Սպասվում են տեղումներ (լուսանկար)
4408:24
Գյուղ, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգ»-ը. մի քանդակի պատմություն (լուսանկար, տեսանյութ)
13304:06
«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան
24403:06
«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
125Երեկ, 23:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
180Երեկ, 20:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
218Երեկ, 19:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
241Երեկ, 19:06
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ճրագալույցի Պատարագի (տեսանյութ)
178Երեկ, 19:01
