Հայաստանի պատմության թանգարանը հայտարարություն է տարածել

Հայաստանի պատմության թանգարանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ այս օրերին համացանցում տարածվող Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։
Ք․ ա․ VIII-VII դդ․ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղվել և ցուցադրվում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանավորվածության և համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից։ Փոխարենը, կարող եք այցելել և վայելել բնօրինակ արձանիկը և մշակութային ժառանգության այլ իրական գոհարներ Հայաստանի պատմության թանգարանում»։

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
82120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
86019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
52318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
100218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
51017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
55316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
217415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
80013.09.2026, 16:48