«Աստղային քարտեզ` Սևսարից, Ք.ա. 3-2-րդ հազարամյակ». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Երբ խոսում է անցյալը
Աստղային քարտեզ Սևսարից, Ք.ա. 3-2-րդ հազարամյակ
Բարձրությունը՝ 3063 մ, Վարդենիսի լեռնաշղթա
Սևքար (Սևսար) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի լեռնավահանի հարավ-արևելյան հատվածում: Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար
Լեռան հյուսիսային լանջին՝ 2700մ բարձրության վրա, պահպանվել է հնագույն ժամանակների մարդու տիեզերագիտական իմացությունները պատկերող «աստղադիտարանը»: Այն ներկայացնում է կենդանակերպի համաստեղությունները: Ժայռապատկերները դրոշմված են 2 մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արևի ժամացույցն է, որի շուրջ զետեղված են կենդանակերպի համաստեղությունների և երկնային այլ մարմինների սիմվոլիկ պատկերները: Այստեղ կան նաև մարդ-հսկաների պատկերներ: Ուշագրավ է արեգակնային ժամացույցի օրը 12 մասերի բաժանված լինելը, որը խորհրդանշում է գիշերվա և ցերեկվա 12 ժամերը»:


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
87Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
22616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
90315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
52713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61710.09.2026, 16:12