Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պիտի մեր հետագա պլանները մշակենք այդ տրամաբանության մեջ». Նաիրի Հոխիկյան

«Պիտի մեր հետագա պլանները մշակենք այդ տրամաբանության մեջ». Նաիրի Հոխիկյան
365
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 17:36

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։
Կուրսկի շրջանի տարածքը 29.8 հազար քկմ է, այսինքն ճիշտ այնքան, ինչքան ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն է։
Եթե Ռուսաստանի իշխանությունը պատրաստ է թեկուզ ժամանակավոր զոհաբերել այդքան տարածք ու այդկերպ լուծել իր մյուս ռազմավարական խնդիրները, ապա ինչո՞ւ պիտի նույնկերպ չվարվեր 11.000 կամ 3000 քկմ տարածքի վրա ապրող հայերի նկատմամբ 2020-ին կամ 2023-ին Արցախում։ Մանավանդ որ Հայաստանի իշխանությունն էլ դավաճանել էր հայկական ազգային շահերին։
Կայսրությունները դաժան են։ Նրանք չգիտեն մարդու իրավունք կամ հայրենիքի գիտակցում։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն և մյուս գերտերությունները բնույթով կայսրություններ են և իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրականացման ճանապարհին զոհում են ոչ միայն ուրիշներին, այլև հենց սեփական ժողովրդին։
Սա է աշխարհը, և մենք պիտի կարողանանք իրականությանը նայել հենց այդ աչքերով և մեր հետագա պլանները մշակել այդ տրամաբանության մեջ, ոչ թե հյուսիսի մեծ եղբայր, ռուսական դաշնակից, ամերիկյան գործընկեր, ֆրանսիական խոստում և այլ զգացական մտքերով»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան