Բացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք
![]() 875 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 12:06 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ Ք. Ա-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Ք. Ա-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին: Այնուհետև, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հիշյալ բուժհաստատության գլխավոր բժշկի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի անգործության, այն է՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար, Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ ԲԿ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է պաշտոնատար անձ Ք. Ա-ին: Դրանից հետո Ք. Ա-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել: Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված ԲԿ գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»: |

«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ
256Երեկ, 17:48
«Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
246Երեկ, 16:24
«Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան»․ ԱԳՆ խոսնակ
209Երեկ, 15:36
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովը (տեսանյութ)
275Երեկ, 13:54
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
83109.03.2026, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
36509.03.2026, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
34209.03.2026, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
40809.03.2026, 15:36
