Բորիս Ջոնսոնը կոչ է արել Արևմուտքին` թույլ տալ Կիևին` խոցել Ռուսաստանի թիրախները

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի հարձակումից հետո կոչ է արել՝ Կիևին թույլ տալ խոցել Ռուսաստանի թիրախները արևմտյան զենքով, որպեսզի «գործն ավարտվի»։
Ջոնսոնը Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի հարձակումն անվանել է «լավագույն նորություն վերջին ժամանում»։ Սակայն, միևնույն ժամանակ, նա խոստովանել է ռուսական զորքերի հաջողությունը Դոնբասում, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրավորվող ռումբեր է օգտագործում:
«(Ռուսական - խմբ.) ռումբերը կասեցնելու միակ միջոցը ավիաբազաներին հարվածելն է, որոնք օգտագործվում են ռուսական ինքնաթիռների կողմից, և այդ բազաներին խոցելու միակ միջոցը նրանց (ուկրաինացիների - խմբ.) արդեն իսկ ունեցած տեխնիկայի օգտագործումն է: Ուկրաինացիներն ստացել են ATACMS համակարգերը ԱՄՆ-ից, իսկ Storm Shadow-ն՝ Բրիտանիայից. այն, ինչ նրանք չունեն, դա անհրաժեշտ թույլտվությունն է»,- գրել է Ջոնսոնը Daily Mail-ի սյունակում:
Նախկին վարչապետի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները չեն կարողացել պատշաճ կերպով հակահարված տալ, քանի որ Արևմուտքը «ստիպել է նրանց կռվել՝ մի ձեռքը մեջքից կապած»։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
7203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
125Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
207Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
140Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
145Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
114Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
278Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
109Երեկ, 17:06