Քադիրովը ցույց է տվել Cybertruck փիքափը և պնդել, որ անձամբ Մասքն է նվիրել

Չեչնիայի ղեկավարը տեսանյութ է հրապարակել, որտեղ փորձարկում է Cybertruck էլեկտրական փիքափը։ Նա շնորհակալություն է հայտնել Մասքին «առաքման» համար և խոստացել մեքենան ուղարկել Ուկրաինայի ռազմական գործողության գոտի, որտեղ մեքենան «շատ օգուտ կբերի մարտիկներին»։ Իր հրապարակած տեսանյութում մարզի ղեկավարը մեքենա է վարում՝ բեռնախցիկում տեղադրված ավտոմատով։
«Ես ուրախ էի փորձարկել նոր տեխնոլոգիան և անձամբ համոզվեցի, որ պատահական չէ, որ այն կոչվում է «Քիբեր գազան»: Իսկական անխոցելի ու արագընթաց կենդանի»,- գրել է Քադիրովն իր թելեգրամ-ալիքում։
Նա շնորհակալություն է հայտնել Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքին էլեկտրական փիքափի համար և հրավիրել նրան Գրոզնի։ «Ես քեզ կընդունեմ՝ որպես իմ ամենաթանկ հյուրի։ Չեմ կարծում, որ մեր ՌԴ ԱԳՆ-ն դեմ կլինի նման ուղևորությանը: Եվ, իհարկե, մենք սպասում ենք ձեր նոր զարգացումներին, որոնք կնպաստեն հատուկ ռազմական գործողության ավարտին»,- եզրափակել է Քադիրովը։
Մասքը դեռ չի մեկնաբանել Քադիրովի մոտ Cybertruck-ի հայտնվելու հանգամանքը։ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արգելեցին շքեղության ապրանքների, այդ թվում՝ մեքենաների մատակարարումը։ Սպիտակ տունը չի հստակեցրել, թե ինչ չափորոշիչներ են օգտագործվելու կոնկրետ մեքենայի գնահատման համար: ԵՄ սահմանափակումները վերաբերում են 50 հազար եվրոյից ավելի մեքենաներին (54,97 հազար դոլար կամ 4,91 միլիոն ռուբլի): ԱՄՆ-ում Cybertruck էլեկտրական փիքափ բեռնատարի արժեքը տատանվում է 93,990 դոլարից մինչև 113,990 դոլար (8,4 միլիոնից մինչև 10,18 միլիոն ռուբլի): Առաջին նման մեքենան Մոսկվայում հայտնվել է 2024 թվականի մայիսին։
2019 թվականի սեպտեմբերին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել էր Մասքի նվիրած մեքենայի մասին։ «Ես Tesla էլեկտրական մեքենա ունեմ, երբեմն փորձարկում եմ այն: Մասքն է նվիրել»,- պնդել էր նա։ Ավելի ուշ Tesla-ի հիմնադիրը հերքել է Բելառուսի նախագահի խոսքերը:

Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
4613:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
4913:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
13912:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
6212:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
6112:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
6111:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
6610:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
7409:48