Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է Մոսկվայում իր 18-ամյա առաքելության ավարտի մասին

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, որ 18,5 տարվա աշխատանքից հետո ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 18-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի նախաշեմին։
Դիվանագետը նշել է, որ կցանկանար մեկնել հայրենի երկիր, որտեղ նախատեսում է շարունակել աշխատանքը։
«Մոսկվայում աշխատել եմ 18 ու կես տարի։ Սա շատ է դիվանագիտական ծառայության համար։ Եվ այս փուլում ավելի ճիշտ կլինի, որ խորհրդարանում ներկայացնեմ հայրենի Շուշան՝ (Արցախի Հանրապետությունից բռնազավթված հայկական Շուշի քաղաքը-խմբ.) մարզի բնակիչներին։ Ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, և մեծ պատիվ կլինի լինել առաջին տեղակալը Ղարաբաղի ազատագրումից հետո»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է 79-ամյա դեսպանը, նա կցանկանար իր կյանքի մնացած մասը նվիրել հայրենիքին ժողովրդին ու բնության հետ շփվելուն։ Նա նաև հիշել է, որ իր հայրը՝ խորհրդային և ադրբեջանցի հայտնի օպերային երգիչ Բյուլբյուլը, ծնվել է Շուշիում, ուստի «իր որոշումը միանգամայն բնական է»։

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
6111:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
292Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
30731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
40730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
57628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
55728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
55627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50327.10.2026, 14:42