Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը

Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը, որը կոչված է՝ նվազեցնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները Գազայի հատվածում հրադադարի հարցում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, ով այցով գտնվում է Իսրայելում:
«Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շատ արդյունավետ հանդիպման ժամանակ նա ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է (տարաձայնությունները) հաղթահարելու առաջարկը։ Հիմա Համասը պետք է նույնը անի»,- ասել է Բլինքենը:
The Times of Israel-ը հայտնում է, որ Բլինքենի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն համաձայնել է այս շաբաթվա վերջին բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել՝ Գազայի հատվածի շուրջ բանակցությունների նպատակով։ Ակնկալվում է, որ նրա կազմում կլինեն Մոսադի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն անցյալ շաբաթ Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում նոր առաջարկ է ներկայացրել։ Պաղեստինյան խմբակցությունը մերժել է նրան։

«Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3315:42
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի
8915:17
Մահացել է Լարիսա Փարեմուզյանը
7114:00
«Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի»․ Տաթևիկ Հայրապետյան
7813:30
Իրանում հազարավոր մարդիկ են մասնակցել Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքին
12213:24
Երգում է Գագիկ Սուրենյանը (տեսանյութ)
10909:42
«Տարբերությունը գաղափարի ընկալման մեջ է»․ Նաիրի Հոխիկյան
10009:24
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ նաև կարկուտ (լուսանկար)
9408:24