Արցախի «հին ալբանական» վանքերի մասին հոդվածների հրապարակումից հետո Վատիկանը հետաքննություն է սկսել

Իր պաշտոնաթերթում Արցախի «հին ալբանական» վանքերի մասին 2 հոդված հրապարակելու փաստով Վատիկանի վարչակազմը հետաքննություն է սկսել, հայտնել է իտալացի բլոգերներից մեկը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Վատիկանի պաշտոնաթերթը՝ L'Osservatore Romano-ն, այդ հոդվածները տեղադրել է հուլիսի վերջին: Դրանցում խոսվում էր Դադիվանքի (կոչվել է նաև Խութավանք), Գանձասարի մասին՝ առանց հիշատակելու դրանց պատկանելությունը հայկական մշակույթին։
Ավելին, հոդվածում դրանք հիշատակվել են ադրբեջանական անվանումներով։ Վերջին 4 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ու խաչքարերի ոչնչացման բազմաթիվ փաստերի մասին նույնպես ոչինչ չի ասվում։
Ընդ որում, դրանցում Ղարաբաղը կոչվել է ոչ թե միջազգայնորեն ճանաչված անվանմամբ (Karabakh), այլ «Գարաբաղ» (Garabagh)։
Դա առավել անսպասելի էր, քանի որ ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս I պապը քանիցս՝ և՛ Ադրբեջանի կողմից շրջափակման ժամանակ, և՛ բնակչության բռնի տեղահանությունից հետո, կոչեր էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թեթևացնելու մասին։
Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին, L'Osservatore Romano-ն հրապարակել է Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատասխան հոդվածը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հուլիսի 24-ի հոդվածներում խեղաթյուրվել է թե՛ հայկական, թե՛ ալբանական եկեղեցու պատմությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
87Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
22616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
90315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
52713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48812.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61710.09.2026, 16:12