Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ռուսաստանը հետաձգել է Կուրսկում ՏԻՄ ընտրությունները

Ռուսաստանը հետաձգել է Կուրսկում ՏԻՄ ընտրությունները
149
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 17:12

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել հետաձգել Կուրսկի մարզի 7 մունիցիպալ կազմավորումներում տեղական ինքնակառավարման 10 մարմինների պատգամավորների ընտրությունների անցկացումը, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 8-ին։

Խոսքը Բելովսկի, Բոլշեսոլդատսկի, Գլուշկովսկի, Կորենևսկի, Սուջանսկի, Խոմուտովսկի շրջանների և Լգով քաղաքի մասին է։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը կվերսկսվի ընտրողների անվտանգության լիարժեք երաշխիքով, նշել է հանձնաժողովը։