Արման Բաբաջանյանի ակցիայի պատճառով ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով, գրում է ԲԵԼՏԱ-ն:
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հանդիպմանը հայկական կողմին մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության և նրա ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու հարցում՝ սահմանված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով։
Բելառուսական կողմը հույս է հայտնել, որ «վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
5211:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
288Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
30531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
40530.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
57528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
55628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
55527.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50227.10.2026, 14:42