«Անկախության ու պետականության մասին մեր ընկալումներն էականորեն փոխվել են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 268 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 09:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդը ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրեց իր կամքը: Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են: Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»: Չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը: Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ: Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության և ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, և 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների և գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձը արեցինք՝ երկարատև դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները և ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են և ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը և համապարփակ: Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա: Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․ շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով և բոլորիդ հղում վերջերս իմ գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը․ Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ, Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ, Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ, Եւ քո ապրելը պիտի հավերժի, Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք, |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
