Սիցիլիայի ջրերից դուրս է բերվել զբոսանավի վերջին ուղևորի մարմինը

Ջրասուզակները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը՝ ավարտելով որոնողական աշխատանքները։
BBC-ն գրում է, որ 18-ամյա Հաննա Լինչի մարմնի հայտնաբերումից հետո մարդիկ սկսել են ցավակցություններ հղել նրա և նրա հոր՝ ձեռնարկատեր Մայք Լինչի մահվան կապակցությամբ. հոր մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 22-ին։
Անհետ կորած 6 անձանց որոնումները շարունակվում էին օգոստոսի 19-ից։ Ընդհանուր առմամբ, նավաբեկության հետևանքով զոհվել է 7 մարդ. նրանցից մեկի՝ նավի շեֆ-խոհարարի մարմինը գտել էին աղետից մի քանի ժամ անց։ Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։
Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով: 59-ամյա Լինչը Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի ամենահայտնի ձեռներեցներից մեկն էր և ընկերներին հրավիրել էր միանալ իրեն զբոսանավում՝ նշելու իր արդարացումը ԱՄՆ-ում խարդախության գործով խոշոր դատավարության ժամանակ:
Զոհերի թվում են նաև աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան։15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
6400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
67Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
66Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
130Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
63Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
70Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
73Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
67Երեկ, 20:54