«Ծովասարի մեջ ծվարած Դավթի բերդը». Խաժակ Սիրեկանյան

664
Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 02:06
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ծովասարի մեջ ծվարած Դավթի բերդը
( Նաև Քաղկիկ բերդ)
Գտնվում է պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սասուն գավառում, Կուս (Բոզրկան) և Կապաս գետերի միախառնման մոտ, Ծովասարի հարավային ստորոտին գտնվող ապառաժոտ բլրի գագաթին։
Շուրջ 20-25 մ բարձրությամբ ամրակուռ բերդապարիսպները եռանկյունաձև ձգվում են բլրի գագաթի շուրջը։
Պատերը շարված են կարմրագույն խոշոր քարերով։ Բերդի հիմքը միակտոր ժայռ է, որի մեջ փորված խոր անձավները ծառայել են որպես ախոռ և մթերանոցներ։
Արաբ նվաճողների դեմ ազատագրական կռիվների ժամանակ Սանասունը եղել է սասունցիների կարևոր և անառիկ ռազմակայաններից։ XII—IV դարերում բերդը գրավել և ավերել են թաթար-մոնղոլական նվաճողները»։



Աղբյուրը` Խաժակ Սիրեկանյան

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
46501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
46301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
47101.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
47901.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
28401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
127029.10.2026, 23:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակույթին վերաբերող հարցեր
192529.10.2026, 23:31
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ՝ անվնաս վիճակում (լուսանկար, տեսանյութ)
232528.10.2026, 23:31