Փարաքարի ավագանու անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է
![]() 196 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 21:48 «Հետք»-ը գրում է. «Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանն առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: Ավագանուն դուր է եկել այդ առաջարկությունը և որոշել է հողամասն օտարել: Որոշմանը կողմ է քվեարկել նաև Գևորգ Խաչատրյանը: Սակայն, աճուրդի ժամանակ նշված հողատարածքը գնել է հենց Գևորգ Խաչատրյանը: Աճուրդը կայացել է 2024թ. հունվարի 29-ին և հաղթող է ճանաչվել հողն աճուրդով վաճառելու առաջարկ ներկայացրած ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը: Այդ ժամանակ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը որոշում է կայացրել աճուրդով վաճառքի հաղթող Գ. Խաչատրյանին հողամասն օտարելու մասին: Որոշման մեջ նշված չէ, թե ինչ գնով է հողամասը վաճառվել: Գևորգ Խաչատրյանն ասում է, որ իր գնած հողատարածքը քարքարոտ, չմշակվող տեղում է, ներդրումներ են պետք այն նորմալ տեսքի բերելու համար: Ավագանու անդամն ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ ինքն է հողատարածքը գնել: Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը, լինելով ավագանու անդամ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում է գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր»: Ավելին՝ սկզբնաղբյուրում։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
