Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նույն տարածքում սպան ծեծի էր ենթարկվում, իսկ Փաշինյանը հեծանիվ էր քշում». Սուրեն Սուրենյանց

«Նույն տարածքում սպան ծեծի էր ենթարկվում, իսկ Փաշինյանը հեծանիվ էր քշում». Սուրեն Սուրենյանց
256
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 18:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ մարդամեկնն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում...
Սևանի լողափերից մեկում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նա կոտրվածքով հոսպիտալացվել է
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Սահակյանն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Նա հորդորել է դադարեցնել նման պահվածքը, ինչից հետո նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան:
Այս փաստը խոսում է այն մասին, թե Նիկոլի Հայաստանում ինչքան է վարկաբեկվել ոստիկանությունը: Սա ինքնին բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի. մի կողմից, ոստիկանությունն այլևս նույնացնել է Փաշինյանի «զորքի» հետ, մյուս կողմից՝ ոստիկանության համակարգում կադրային նշանակումների հիմքում իսպառ բացակայում են մերիտոկրատիայի սկզբունքները:
Ի դեպ, ուշագրավ է սևանյան այդ օրվա խրոնիկայի կոնտրաստը. երբ ոստիկանության բարձրաստիճան սպան ծեծի էր ենթարկվում, նույն տարածքում Փաշինյանն անհոգ հեծանիվ էր քշում...»։