«Կոռուպցիա՞... չէ, փաշինյանական իշխանությունում չկա»․ Գեղամ Մանուկյան

Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով․ «Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը։ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում է գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունը, որտեղ գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաև քարտուղար»։
(Հետաքննության մանրամասները՝ սկզբնաղբյուրում):
Հոդվածին անդրադառնալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․ «Կոռուպցիա՞... չէ, փաշինյանական իշխանությունում չկաա: Hetq-ի նոր հետաքննությունը կարդացեք, ավելի ճիշտ՝ սերտեք: Շրջակա միջավայրի, թե՞ ֆուտբոլի կամ չգիտեմ ինչի նախարար Հակոբ Սիմիդյանն է («Հայկական ժամանակի» երբեմնի աշխատակիցը), ում անունն էլի շրջանառվում է շաաատ փողերի մեջ, այն երկար անունով նախարարը՝ Արայիկ Հարությունյանը, որն այդպես էլ դաշնակցական երիտասարդներին «կոռուպցիոն» տուփեր չկարողացավ ուղարկել, իսկ եղբայրը հիմա նստած է Հ1-ի «ոսկու քսակի» գովազդի վրա։ Աննա Հակոբյանը, որը շարունակում է 10 միլիոնանոց անդադար «դրամահավաքները»...»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
157416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201610.11.2026, 19:37