«Կարմիր գծերի ոդիսականը». Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Երևանում ամիսներ առաջ քաղաքային «իշխանությունը» ավտոմեքենաների կայանատեղին, այն է՝ կարմիր կետագծերը, թանկացրեց՝ ամսական վճարը հասցնելով 160.000 դրամի։
Այս խայտառակ ու անհեռատես որոշումը պայմանավորեցին կենտրոնը բեռնաթափելու ֆեյք բացատրությամբ։ Հանգստյան սեզոնին Երևան քաղաքում տեղաշարժվելը նույն կերպ դժվար է ու բարդ, մեքենա կայանելը՝ մեծ խնդիր։
Մի քանի օր հետո սկսվելու են դասապրոցեսն ու ակտիվ աշխատանքային սեզոնը։
Երևանը վերածվելու է խցանված մի քաղաքի, որն անհնար է լինելու կառավարել։ Սա ևս ապացույց է, որ քաղաքային ժամանակավոր «իշխանությունը» ձախողել է հերթական «ռեֆորմը»։
Ամեն բան թանկացնելու մոլուցքով առաջնորդվողներն արժանանալու են քաղաքացիների ամենօրյա «դրական» վերաբերմունքին։ Չէին ասել՝ թանկացրե՛ք․ ասել էր 9%-ը, ու հիմա իրենք էլ են ձեզ «ողջունում»։
Ամեն բան ձախողած չինովնիկները պետք է ազատեն անիմաստ զբաղեցրած աթոռները»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
29009.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
38107.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
47406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
84529.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91029.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105125.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
114323.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116622.09.2026, 21:24