ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը հետևել են ջրային պարեկների ցուցադրական հնարքներին

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են․ «Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։
Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։
Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։
Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին»։

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
011:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
282Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
30231.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
40230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
57328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
55528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
55427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50127.10.2026, 14:42