Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ է նշանակում «ԵՊՀ-ն համագործակցում է ՄԱԿ-ի հետ»»․ Կարեն Հեքիմյան

«Ի՞նչ է նշանակում «ԵՊՀ-ն համագործակցում է ՄԱԿ-ի հետ»»․ Կարեն Հեքիմյան
180
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 15:36

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն մեծ շուքով հայտարարեց, որ «ընդլայնվում է ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի միջև առկա համագործակցությունը»:
Ի՞նչ է նշանակում «համագործակցել» ՄԱԿ-ի հետ: Սովորաբար՝ ՄԱԿ-ին անդամակցում են, ընդ որում, բացառապես պետությունները: Իհարկե, կան «պետություններ», որոնք ՄԱԿ-ին չեն անդամակցում, օրինակ՝ «Իսլամական պետությունը» կամ Լուգանդոնը, սակայն վերջիններս օրինական պետություններ չեն համարվում: Ի դեպ, հենց նրանք կարող են լսել կամ չլսել ՄԱԿ-ին, այլ կերպ ասած՝ «համագործակցել» կամ «չհամագործակցել» ՄԱԿ-ի հետ:
Փաստորեն, ԵՊՀ-ն իր էությամբ փորձում է նմանվել «Իսլամական պետությանը» կամ, ավելի ճիշտ՝ Լուգանդոնին, սակայն համագործակցել ՄԱԿ-ի հետ:
Եվ, եթե այդպես է, ապա ՄԱԿ-ը պարտավոր է ԵՊՀ խաղաղապահներ ուղարկի, որպեսզի հայաստանցիներին պաշտպանի գրագողերից, ալիմենտ չվճարողներից, շահախարդախ-սնանկներից, գազանանոցային պերսոնաժներից և նմանօրինակ մնացածներից:
ՄԱԿ-ի երկնագույն սաղավարտների ներկայությունը Լուգանդոնում, կներեք, ԵՊՀ-ում կենսական անհրաժեշտություն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան