Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ տաճարում չէին իրականացվել վերջին 80 տարիների ընթացքում

Շուրջ 12 տարի տևեցին Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները, որոնց ընթացքում հիմնովին ամրակայվել են տաճարի պատերը, փոփոխվել է հատակը, թարմացվել են որմնանկարները: Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ տաճարում չէին իրականացվել վերջին 80 տարիների ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը՝ Սույն թվականի սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
7716:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
28808.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
47007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
52006.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
52406.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
41406.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
37106.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
73902.09.2026, 20:48