Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Աբովյան փողոց: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով:


«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
29009.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
38107.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
47406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
84529.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91029.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105125.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
114323.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116622.09.2026, 21:24