Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն` Սյունիքի գունավոր անցյալի մասին

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի ունեցավ «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։
Ներկայացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկար։
Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:
Բացառիկ գիտաճանաչողական արժեք ներկայացնող հավաքածուում ընդգրկված պատկերները հնարավորություն են տալիս տեսնել Գորիսի՝ տարածաշրջանի քարանձավային բնակավայրից դեպի կանոնավոր փողոցներով, քարաշեն, երկհարկանի առանձնատներով բնակավայրի աստիճանական զարգացումը:
Գուրգեն Պարոնյանը (Գուրոս) սերում է Գորիսի հայտնի ազնվական՝ Մելիք-Օհանյանների տոհմից։ Չնայած նա իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը՝ ինքնուրույն վարժվելով այդ բնագավառում, Գուրոսն արվեստի ասպարեզ է մուտք գործել՝ որպես լուսանկարիչ, 22 տարեկան հասակում։ (Կենտրոնանալով ազգագրական, պատմագրական և բնանկարչական թեմաների վրա՝ Գուրոսը ջանաբար արձանագրել է իր հայրենի քաղաքի և Սյունիքի շրջանի կենցաղը, մշակույթն ու պատմա-ճարտարապետական միջավայրը։ Նրա լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է բավականին հստակ պատկերացում կազմել սյունեցիների առօրյա կյանքի ու սովորույթների մասին։
Տեղում կարելի եք ձեռք բերել «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը:




«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
1301:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
73Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
19804.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
19504.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
19604.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
18804.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
56829.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
67528.09.2026, 17:36