Իսրայելի քարանձավներից մեկում հայտնաբերվել է աշխարհում ամենահին հյուսկեն զամբյուղը

Իսրայելցի ուսումնասիրողները հայտարարել են բացառիկ գտածոյի մասին, որը համարվում է գոյություն ունեցող հյուսկեն զամբյուղներից ամենահինը: Ըստ մասնագետների՝ զամբյուղը հյուսվել է մոտ 10500 տարի առաջ:
Այս և մի շարք այլ հետաքրքիր գտածոներ հայտնաբերվել են հնագիտական մեծածավալ աշխատանքների ժամանակ, որոնց ընթացքում գտնվել են նաև մեծ քանակության հնադարյան իրեր, այդ թվում Աստվածաշնչյան ձեռագրերի պատառիկներ, դրամներ և մոտ 6000 տարվա ոսկորներ: Զամբյուղը հայտնաբերվել է հրեական անապատում և, շնորհիվ չորային կլիմայի, լավ է պահպանվել: Պեղումները ղեկավարող դոկտոր Խայամ Կոենը գտածոն անվանել է «ամենաուշագրավը» իր գործունեության ընթացքում:
92 լիտր տարողությամբ զամբյուղը թեև դատարկ է եղել, բայց փակված է եղել կափարիչով, ինչը ուսումնասիրողնորի մոտ մի շարք հարցեր է առաջացրել այն հարցի շուրջ, թե ի՞նչ է պահվել նրա մեջ:


Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
4717:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
6116:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
5916:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
6116:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
8016:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
12615:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6515:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8614:06