«Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտն առջևում է». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 217 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ., 11:36 ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը. «Երեսուներեք տարվա նվիրյալների ու նահատակների առջև խոնարհադեմ և ի հեճուկս հայրենամատնիչ որեւէ ոտանավորի, պարզապես հիշենք, արձանագրենք, գործենք։ Հայաստանի ու ողջ հայության պատմությունը՝ պետական և ազգային, այսօր ոչ թե կերտվում է նորովի, այլ կորսվում է առհավետ։ Երկիր երազեցինք, ծրագրեցինք և շարժվեցինք, ապա ազատագրեցինք ու պաշտպանեցինք։ Հետո էլ ագահացանք ու հղփացանք, գողացանք ու սեփականացրինք, ծախեցինք ու հանձնեցինք։ Հայոց զինվորն ու քաղաքացին, արժանապատվությունն ու շահը, անգամ բուն Հայրենիքը դարձրեցինք մանրադրամ ու մղձավանջ։ Պատասխան չտվեցինք։ Մի նոր երազող՝ այս անգամ աթոռի, հայտնվեց իր կազմով՝ անցյալի մեղքն ու սխալը մերժելու խոստումով։ Փոխարենը ամբողջացրեց Հայաստանի պատմության հանցանքների ու զանցանքների տեսականին և փորձեց մանգաղ կախել հայկական քաղաքակրթության եզերքների, արժեքների, նվաճումների և իրավունքների վրա։ Հայրենի հող նվիրաբերելով, հերոսական երիտասարդների սպանել տալով, սար ու ձոր, պապ ու թոռ ուրանալով՝ նա տենչում էր միմիայն տապանի ղեկը, որպեսզի վերջապես դարերի սպասված ու նույն դարերը հեգնող ինքնամարգարեն դառնար իրենով սկսող անՀայաստանի պատմահայրը։ Իր մասին՝ այսքանն առավել քան բավական է։ Մեր հայրենիք, պետություն և ժառանգություն՝ Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտը առջևում է՝ մեր աչքերի դիմաց, մեր ձեռքերի մեջ»: |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
