Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երևանցու վճարած տրանսպորտի գումարների զգալի մասը չի հասնում քաղաքային բյուջե»․ Մանուկ Սուքիասյան

«Երևանցու վճարած տրանսպորտի գումարների զգալի մասը չի հասնում քաղաքային բյուջե»․ Մանուկ Սուքիասյան
175
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 22:06

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում ֆեյսբուքյան էջը գրում է. «Երևանցու վճարած տրանսպորտի գումարների զգալի մասը չի հասնում քաղաքային բյուջե:
«Մայր Հայաստան»-ն ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։
Արաբկիր վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ երևանցու վճարած տրանսպորտի գումարների զգալի մասը չի հասնում քաղաքային բյուջե։ Մանուկ Սուքիասյանը դա որակել է թալան և բյուջեի մսխում։
Նա նաև հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
Փոխարենը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջիկա նիստում ներկայացնելու է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը կլինի անվճար»։

Աղբյուրը`   «Մայր Հայաստան»